Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Դանդաղ ու սիստեմատիկ՝ դեպի անկում

Դանդաղ ու սիստեմատիկ՝ դեպի անկում
14.12.2023 | 15:10

Բերեք ասենք, որ ինքնասպանություններն էլ իրարից շատ տարբեր են լինում։

Լինում են հանգամանքներով պայմանավորված և դրանց ճնշման տակ տակ արված հուսահատ ինքնասպանություններ, և լինում են դանդաղ ու սիստեմատիկ դեպի անկում գնացողներ։

Մերը հենց այս վերջին տեսակից է։

Օրինակների հետևից վազել պետք չէ, նայեք թեկուզ մեր անկախության 30+ տարիներին, որի մի մասում գիտակցաբար ու ուրիշների թելադրանքով ենք գնացել դեպի անկում, իսկ մնացած ժամանակ էլ՝ խորին տգիտության պատճառով։

Ըստ որում, այս գործում գիտակիցի ու անգիտակիցի տարբերությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ դրանց արդյունքները իրար շատ նման են։

Մեր դեպքում դրանց միակ տարբերությունն այն է, որ քանդելը հնարավոր է զուտ քանդելով, կամ էլ՝ չսարքելով։

Իսկ երբեմն էլ հաջողվում է քանդելը հիմնավորել խոր տեսական ու գիտական հետազոտություններով, որոնց հիմնական պոստուլատն է՝ «մենք ո՞վ ենք, որ շնչելու իրավունք ունենանք և, վերջապես, ու՞մ ենք պետք»։

Պետք է խոստովանել, որ սա կենսափիլիսոփայության մեջ նոր խոսք է, քանի որ մնացած աշխարհը ղեկավարվում է մի փոքր այլ սկզբունքով, այն է՝ «դու ո՞վ ես, որ շնչելու իրավունք ունենաս»։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1926

Մեկնաբանություններ